ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» կամավորական շարժումը հիշեցնում է 1918 թվականի Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիները: «Դա Սամվել Կարապետյանի շարժումը չէ, Կիրիենկոյինն է։ Անիմաստ է, բայց վնասակար։ Կրեմլից Պուտինը թքում է Ադրբեջանի օլիգարխների վրա, սրանք գալիս Ալիևին թիկունք են կանգնում՝ իրենց փողի վրա թքած ունենալով։ Իսկ այս մուտանտները հավաքված շերտ առ շերտ գալիս են Հայաստանն ավերելու։ Անհանգստացած եմ միայն ազգային պառակտման համար։ Երկրի պատասխանատուն հարուստ դասակարգն է, իսկ սրանք ուրիշին դուր գալու համար թշնամի են դառնում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանի դիտարկմամբ՝ հայ ժողովուրդն այս տարիների ընթացքում
շատ փորձանքներ է տեսել, և նրան «հարիֆացնել» չեն կարող. «Այնքան Սամվել, Հովիկ, մուկ,
կատու շուն է տեսել... որևէ մեկին նկատի չունեմ՝
հավաքական իմաստով եմ ասում։ Եկել եք ապաքաղաքական, բա ինչո՞ւ եք քաղաքականացնում։
Ապաքաղաքական են ասում, որ չնստեն։ Սա հայաստանյան օլիգարխիա չէ, օտարի է։ Սամվել Կարապետյանի
գումարը ռուսական է, սա եկել է որպես օտարահպատակ էմիսար»։
Եթե կոնսենսուսի չգան, մեր զրուցակցի խոսքով, երեք հոգի «իրար
են տալու»՝ նույն էլեկտորատի համար. «Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան,
ո՞վ է սրանց շեֆը։ Քոչարյանը խնդիր ունի տղային տեղավորելու, Կարապետյան Սամվելը՝ եղբոր
տղային, Սերժ Սարգսյանը մի նարկաման գոնսալես ունի... նրանք պետք է իրար հետ հաշիվ
պարզեն, նոր որոշեն՝ կուսակցություն կդառնա՞ն, թե՞ ոչ»։
Լևոն Շիրինյանն ընդգծում է՝ սպասվող ընտրություններն առավել
քան քաղաքական են լինելու. «Ես իշխանություններին առաջարկ ունեմ։ Իհարկե նրանք տոկոս
չունեն, բայց ղարաբաղյան կլանը պետք է մեկուսացվի, չպետք է թողնել, որ ժողովուրդը մերժի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան