Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։ 


«Այսօր կարևոր հեռախոսազրույց ունեցա Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ։ Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հարցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։