Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները մի շարք դատավորների տներում, աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացնում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։