Ժողովուրդը պատրաստ է. Վեհարանը «պրախադնոյ դվոր» չէ, ստահակներից պետք է մաքրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, խոսելով վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելու մասին, ասել է. «Մենք քաղաքական պրոցեսում բռնություն չենք արել, ուր մնաց թե ՀԱԵ-ի հետ կապված պրոցեսներում բռնությունների դիմենք։ Կուլմինացիան մոտենում է։ Ճիշտ կլինի Կտրիճ Ներսիսյանը կայացնի այն որոշումը, որը չի կարող պարզապես չկայացվել»։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Տեր Սահակ քահանա Գալստյանի հետ։


Նա կարծում է, որ երեկ  բրիֆինգի ժամանակ հնչած խոսքը ամեն ինչ պարզաբանեց, նույնիսկ այն մարդկանց համար, որոնք արդեն սկսել էին մտածել, թե ինչ-որ մի բան է փոխվել, տրամադրություններ են փոխվել։


«Նախքան վարչապետի խոսքը, Վատիկանի գահակալը հայտարարեց, որ ջնջում է իր ճամփորդությունը Հայաստան 2026 թվականին։ Սա ազդակ էր, որ եթե այս ժամանակաշրջանում կաթողիկոսական տեղապահը պետք է զբաղեցնի, այս պաշտոնը վարի ժամանակավոր, մինչև նոր կաթողիկոսական ընտրությունները, բնականաբար Հռոմի պապը չի գալու որևէ պաշտոնական այցով Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդամենը իր բազմազբաղությունը և ծանրաբեռնվածությունը խաղաղության կարևորագույն գործընթացի հետ կապված հետաձգեց այն սուրբ գործը, որը նա խոստացել է»,- ասաց Տեր Սահակը։


 Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Կտրիճ Ներսիսյանին վեհարանից հեռացնելու նախաձեռնող խմբում դեռևս սպասում են, բոլորը ժամացույցին են նայում, թե որ օրը որ ժամին որտեղ են լինելու, պատրաստ է նաև մեր ժողովուրդը: Տասնյակ հազարավոր մարդիկ պետք  է դուրս գան փողոց և գան դեպի Էջմիածնի գլխավոր հրապարակը, որովհետև այս հարցը օրակարգի մեջ է, և վարչապետն էլ հաստատեց, որ պլանը փոփոխության ենթակա չի»,- ասաց Տեր Սահակը։

    

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան