ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ. Ծովինար Խաչատրյան

ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ:


Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը:


«Լրատվամիջոցների հարգելի’ գործընկերներ,


Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ, հետևաբար միմյանց հրապարակումներն արտատպելու և չճշտված տեղեկություններ տարածելու իմաստ չկա։


Խնդրում եմ դատավորների վերաբերյալ ձեր հրապարակումներում զերծ մնալ անփույթ ձևակերպումներից, հատկապես, որ այն առնչվում է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հեղինակությանը: Առաջարկում եմ հետևել օրենսդրական կարգավորումներին և տարածել ճշգրտված տվյալներ։


Շնորհակալություն եմ հայտնում այն գործընկերներին, ովքեր օպերատիվ կերպով արդեն իսկ ուղղել են իրենց նյութերում տեղ գտած անճշտությունները»,- գրել է նա։