Մշակութային նման միջոցառումները մեր կյանքում կարևոր են. Պապիկյանը Ստեփանավանում ներկա է եղել «Անուշ» օպերայի բեմադրությանը

Օգոստոսի 29-ի երեկոյան Ստեփանավանում «Արենա Լոռի» միջազգային փառատոնի շրջանակում, որն առաջին անգամ է անցկացվում, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել «Անուշ» օպերայի բեմադրությանը։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:


 

«Ի դեպ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերաշրջանի բացումը երեկ էր՝ օգոստոսի 28-ին, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետով (ք. Ստեփանավան)։


 

Մշակութային նման միջոցառումները մեր կյանքում կարևոր են, և նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են մեր առօրյան, այլև միավորում մարդկանց»,- գրել է նա։