Ավտոմեքենայի բեռնախցիկում 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. 29-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել են վարչություն:


Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ:


Դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա:


Երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: