ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:


Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը:


ՀՀ վարչապետին և տիկնոջը դիմավորել են ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Լեյ Հայչաոն և Թիենծին քաղաքի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նախագահ Շենգ Մաոլին:


Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:


Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:


Մանրամասները՝ տեսանյութում