Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ-ում ՌԴ ՊՆ-ի հետ որևէ հանդիպում պլանավորված չէ. ՊՆ խոսնակը՝ ՌԴ ՊՆ պատվիրակության այցի և հայկական կողմի հետ ԼՂ-ից խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման կոնկրետ ժամկետներ քննարկելու մասին

ՀՀ ՊՆ-ում ՌԴ ՊՆ-ի հետ որևէ հանդիպում պլանավորված չէ. ՊՆ խոսնակը՝ ՌԴ ՊՆ պատվիրակության այցի և հայկական կողմի հետ ԼՂ-ից խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման կոնկրետ ժամկետներ քննարկելու մասին
Պաշտոնական
13:23, 06 октябрь 2023
Ռուսական ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այսօր ՀՀ է ժամանելու ՌԴ ՊՆ պատվիրակությունը՝ հայկական կողմի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման կոնկրետ ժամկետները։

ՀՀ պաշտպանության նախարարությունից Civic.am-ին հայտնեցին, որ ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ «Նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։