Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցում է ՀՄԿ խորհրդի տարեկան նստաշրջաններին ՊԵԿ նախագահը հանդիպել է ՀՄԿ գլխավորքարտուղարի հետ

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցում է ՀՄԿ խորհրդի տարեկան նստաշրջաններին ՊԵԿ նախագահը հանդիպել է ՀՄԿ գլխավորքարտուղարի հետ
Պաշտոնական
10:41, 24 июнь 2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում մասնակցում էՀամաշխարհային մաքսային կազմակերպությանխորհրդի տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջաններին: 

Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների,հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։ 

ՀՄԿ տարեկան նստաշրջանների շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մաքսային ծառայությանը՝ ՀՄԿ կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությանը: Կողմերը դիտարկել են նաև ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում ՀՀ մաքսային ծառայության ներկայացվածության հարցը: Նշենք, որ 2018-2022 թվականներին ՀՀ մաքսային ծառայությունը հանդիսանում է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ։ 
Քննարկվել են նաև 2023թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովին կամ Ֆինանսական կոմիտեին Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցեր:
Ռուստամ Բադասյանը հայտնել է ՀՀ ՊԵԿ պատրաստակամությունը՝ ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումը 2023 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Ի դեպ, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ ՊԵԿ շնագիտական կենտրոնին՝ ՀՄԿ տարածաշրջային շնագիտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու հարցին: Հանդիպմանը դիտարկվել է նաև ՀՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսը 2023 կամ 2024 թվականին ՀՀ-ում կազմակերպելու հարցը։

Ռուստամ Բադասյանը և Կունիո Միկուրիան ընդգծել են, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր հարթություն: