Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի նախկին ոստիկանապետը նոր պաշտոն ունի

Երևանի նախկին ոստիկանապետը նոր պաշտոն ունի
Պաշտոնական
14:18, 17 февраль 2023
Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը նոր պաշտոն ունի, նա նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։

Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը ․«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Պողոսյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»: