Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ են նշանակվել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ են նշանակվել
Պաշտոնական
11:12, 20 июнь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ավետ Պողոսյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: