Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փառքից կուրացած Գալստանյանը կորցրեց իրականության զգացումը. Արփի Դավոյան

«Սկզբի 5 կմ-ը մաքուր երթ էր, որովհետև այդտեղ ոչինչ չէր նշմարվում, բայց 5կմ-ից հետո 250 կմ/ժամ արագությամբ իրենց միացան տարբեր քաղաքական ուժեր, և արդեն պարզ դարձավ, որ այդ մարդկանց հետաքրքիր չէր Տավուշը, բերման ենթարկված կիրանցիները, սահմանազատումը։ Այս մարդկանց հետաքրքիր է միայն իշխանափոխությունը, և, ցավոք, հարվածի տակ դրեցին Հայ առաքելական եկեղեցին»: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժմանը։

Արփի Դավոյանը նշեց, որ հումորով է վերաբերվում այդ շարժմանը. «Այսպես հումորով մեկ էլ վերաբերվել էի, երբ Էդգար Ղազարյանը առաջադրվել էր ՄԻՊ պաշտոնին։ Հիմա այսպես հումորով վերաբերվում եմ նաև քաղաքացի Վազգենի ելույթներին։ Փառքից կուրացած Վազգեն Գալստանյանը, գտնվելով գլխապտույտի մեջ, կորցրեց իրականության զգացումը ու մեկ ժամ տվեց ՀՀ ընտրված վարչապետին ու զարմացավ, որ չստացվեց։ Հետո պարզվեց, որ Բագրատ Գալստանյանն ու Գառնիկ Դանիելյանը մաշվել են, ու որոշեցին չգիշերել, այլ Քոչարյանի պատգամավորների հետ գնալ հյուրանոցում քննարկումների»։

Դավոյանը հավելեց. «Ինձ հետաքրքիր է, թե որտեղ է Աջապահյանը անհետացել երթի կեսից, որովհետև լուրջ աջակցություն էր հայտնել։ Խնդրում եմ պարզել, թե ուր է Աջապահյանը, որովհետև միգուցե որ նա գնաց, Գալստանյանը մնաց ձեռնունայն»։

Մանրամասները՝  տեսանյութում
Դավիթ Լևոնյան