Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարցեր, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղի հարցեր. Նիկոլ Փաշինյան

Շատ խոսվում է տարածքների ճշգրտման, Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ։ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։

Նա նշել է, քանի որ Հայաստանը հավատարիմ է Ալմաթիի հռչակագրին՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով, հայկական կողմն ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է լինեն։

«Հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ -որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, պետք է այդ տարածքներից Հայաստանը դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին, Ադրբեջանը պահում է տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա»-նշել է վարչապետը։