Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաքին և ներքին որոշ ուժեր չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն. Փաշինյան

Արտաքին և ներքին որոշ ուժեր չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն. Փաշինյան
Քաղաքականություն
19:56, 13 январь 2024
Արտաքին և ներքին որոշ ուժեր չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։

«Ցավոք, մինչ այս պահը Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։ Եվ Հայաստանում, և Ադրբեջանում, ինչպես նաև մեր երկրներից դուրս կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ, բայց այս պարագայում շատ կարևոր է այլ երկրների ղեկավարների դիրքորոշումները»,- նշել է նա։