Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է ԱԱԾ–ն մտել էկոնոմիկայի նախարարություն. Վահան Քերոբյանը մանրամասնել է

Ինչո՞ւ է ԱԱԾ–ն մտել էկոնոմիկայի նախարարություն. Վահան Քերոբյանը մանրամասնել է
Քաղաքականություն
14:05, 31 январь 2024
Էկոնոկմիակայի նախարար Վահան Քերբոյանը հստակ տեղյակ չէ Ազգային անվտանգության ծառայությունն է խուզարկություն արել նախարարությունում, թե այլ ուժային կառույց: armtimes.com-ի փոխանցմամբ` այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն մտել նախարարություն:

«Բնականաբար, պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել կոռուպցիոն գործերով, և մեն, բնականաբար, գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, բայց նաև հարգում ենք մարդկանց անմեղության կանխավարկածը: Պետք է նշեմ, որ վերջին 3 տարվա մեջ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների նկատմամբ մեղադրական դատավճիռ չի եղել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատանքից ազատվելն ու այդ գործողությունները համընկե՞լ են, Քերոբյանը պատասխանեց, որ դա պատահականություն է:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում