Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ․ քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ․ քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը
Քաղաքականություն
18:36, 18 март 2024
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քննարկվել են մարտի 19-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող աջակցության ծրագրերին»,-գրել է Կոնջորյանը: