Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ վարչության այսօրվա նիստում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

ՔՊ վարչության այսօրվա նիստում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
22:33, 10 январь 2024
Հունվարի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արեն Մկրտչյանի թեկնածությունը։ 

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ 

Մտքեր են փոխանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկի ժամկետների և ձևաչափի մասին։