Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում ընդունվել է ՏԻՄ ընտրություններում ՔՊԿ ավագանու թեկնածուների ընտրացուցակների հաստատման նոր կարգը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում ընդունվել է ՏԻՄ ընտրություններում ՔՊԿ ավագանու թեկնածուների ընտրացուցակների հաստատման նոր կարգը
Քաղաքականություն / Հայաստան
22:32, 21 февраль 2023
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքների մասին հաշվետվություն։ 

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների հետ կապված հարցեր։ 

Ընդունվել է ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման նոր կարգը։ 

Քննարկվել են նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական բնույթի հարցեր: