Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանուն ոմանց օրակարգի սպասարկմանը Բագրատ սրբազանը մոլորեցնում և գրգռում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Տավուշի Կիրանց գյուղի մերձակայքում հավաքված քաղաքացիները քիչ առաջ փորձում էին մարզպետից, տեղում աշխատող չափագրողներից ճշտել, թե ինչպես է անցնելու սահմանը։ Այդ պահին անմիջապես հայտնվեց Բագրատ սրբազանը և սկսեց խանգարել մարզպետի և քաղաքացիների շփմանը։

Քաղաքացիներից մեկը հանդիմանեց նրան, ասելով, որ այստեղ եկել են, որ սահմանին ծանոթանան, գյուղի սահմանը ճշտեն։ Իսկ Բագրատ սրբազանը սկսեց մոլորեցնել հավաքվածներին, թե իբր իրենց խաբում և պետք է չհավատան քարտեզագրողներին։ Նա նույնիսկ բողոքում էր, որ մարդիկ սկսել են չհավատել իրեն ու կասկածում են իր ասածներին։

Սեփական ժողովրդի նկատմամբ նման ստոր և անպատասխանատու վերաբերմունք դժվար է պատկերացնել, որ կարող էր ունենալ մի ամբողջ թեմի առաջնորդը։ Հանուն ոմանց քաղաքական օրակարգի սպասարկմանը Բագրատ սրբազանը մոլորեցնում և գրգռում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

Տեսանյութն՝ այստեղ