Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքրման աշխատանքներ՝ Նոր Արեշ 50-րդ և հարակից փողոցներում

Օրերս Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում Ողջաբերդ գետի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել էր հենապատը։ Ջրալցվել էին հարակից փողոցները և բնակելի տները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այժմ՝ գետի հունի վերականգնումից հետո, համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

Ժամանակավոր հենապատի կառուցման, ջրանցքի հունի և փողոցների մաքրման աշխատանքներում ներգրավված են նաև «Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներն ու տեխնիկական միջոցները։

Նոր Արեշ 50-րդ և հարակից փողոցներում այս պահին ևս աշխատանքները շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։