Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի մասը ՌԴ-ից զանգ է ստացել՝ գալ իշխանության, որ հետո ՀՀ-ն դարձնի ՌԴ ֆորպոստ, իսկ եկեղեցին իր բիզնես շահերն է առաջ տանում

Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը՝ դեմ լինելով Տավուշում իրականացվող սահմանազատմանը։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ընդդիմությունը դեմ է միակողմանի զիջմանը, որքան էլ այն իրականում միակողմանի չէ։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, ընդդիմությունը, ըստ Իոաննիսյանի, չպետք է դեմ լինելուց հետո վերջակետ դնի ու այլ առաջարկով հանդես չգա։ ՀԿ ղեկավարն ասում է, որ սահմանազատման այլընտրանքը պատերազմի ռիսկն է, քանի որ Ադրբեջանը հարձակվելու համար լեգիտիմ հիմք կունենա, իսկ այն պնդումը, թե Ադրբեջանը կարող է հարձակվել նաև սահմանազատված սահմանի վրա այնքան էլ այդպես չէ։

«Ադրբեջանը Ռուսաստանը չէ։ Նրա միջազգային կշիռն էլ համադրելի չէ Ռուսաստանի հետ։ Առավել ևս, որ Ռուսաստանն էլ լուրջ խնդիրների է բախվում։ Ադրբեջանը չի կարող Ներքին Հանդ գյուղը գրավել ու միջազգային հանրությանը բացատրել, որ լեգիտիմ է գործել, բայց կարող է հարձակվել, Բաղանիս-Այրումը կամ Ասկիպարան վերցնել ու ասել, որ օգտվում է իր իրավունքից ու վերականգնում իր տարածքային ամբողջականությունը։ Ձեռքի հետ էլ, թե ու՞ր կհասնի իր բանակը, որ հասավ ինչ կլինի, կարող է իր բանակը հասնել մինչև Իջևան և այլն»։

Անդրադառնալով հնչող այն թեզին, թե Ալիևի ախորժակը հետո ավելի է բացվում, Իոաննիսյանը նկատեց, որ հարցը նրա ախորժակը չէ։ «Կարող է ինքը մինչև Երևան ախորժակ ունենալ, հարցը ախորժակի մասին չէ։ Սա իր կողմից գործողությունների լեգիտիմացման և ապալեգիտիմացման մասին է։ Եթե մենակ օկուպացված ենք պահում օրինակ Ասկիպարա գյուղը, ինքը լեգիտիմ իրավունք էր ստանում մեզ վրա հարձակվելու», - ասաց ՀԿ ղեկավարն ու հիշեցրեց վերջին շրջանում տեղի ունեցած երեք պատերազմները՝ 2020-ին, 2022-ի սեպտեմբերին և 2023-ին՝ Արցախում ու նկատեց, որ միջազգային հանրությունը արձագանքեց միայն երկրորդ դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ սուվերեն տարածքների վրա։ Մնացած դեպքերում միջազգային հանրությունը միայն դատապարտեց Ալիևի գործողությունները։

«Մեզ պետք չէ Ադրբեջանից օկուպացրած մի քանի գյուղ պահել։ Մեզ դա միայն վնաս է, ռիսկ է։ Դա տեղ է, որտեղ Ադրբեջանը կարող է հարձակվել մեզ վրա ու որտեղ մեր բանակը մնալու է Ադրբեջանի հետ մեկը մեկի դեմ։ Իսկ մենք Ղարաբաղի երկու պատերազմներով՝ 2020-ի և 2023-ի, տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր բանակը Ադրբեջանի բանակի դեմ մնում է մեկը մեկի դեմ։ Իսկ երբ մեր բանակը Ադրբեջանի բանակի դեմ կանգնում է միջազգային հանրության աջակցությամբ՝ կարողանում է ինչ-որ խնդիրներ լուծել, գոնե կանգնեցնել․․․ պետք է բանակին ու զինվորին ատես, որ ուզենաս, որ իրենք Ադրբեջանի բանակի հետ մեկը մեկի դեմ մնան։ Չի կարելի այդպիսի սցենար թույլ տալ։ Պետք է անել այնպես, որ մեր բանակի մեջքին միշտ լինի միջազգային աջակցությունը»։

Իոաննիսյանը թվարկեց երեք բան, որ Հայաստանը ձեռք է բերում այս գործընթացում՝ հետևաբար այն միակողմանի չէ։ Հայաստանը ստանում է սահման և այդ 4 գյուղերը այլևս անգամ Ադրբեջանի կողմից ճանաչվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ սահմաններում երկու կողմերից կանգնում են սահմանապահներ։ Այստեղ Իոաննիսյանը հիշեցնում է Շուռնուխը, երբ 2022 թվականին սահմանի ամբողջ գծով ընթանում էին մարտական գործողություններ՝ բացառությամբ այն հատվածների, որտեղ երկու կողմերից կանգնած էին սահմանապահ զոքերը՝ Կապանում, Շուռնուխում։ Երրորդն այն է, որ Ադրբեջանը համաձայնել է սահմանազատումն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքի հիման վրա։ Իսկ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա Աթան ներառել խաղաղության պայմանագրում, քանի որ ուզում է ձգձգել այս պրոցեսը։ 

«Եկեք միամիտ չլինենք․ մեր զորքերը ե՞րբ դուրս եկան Աղդամից կամ Ջաբրայիլից։ Հեշտ դուրս չեկանք չէ՞։ Իրենք էլ, այնպես չէ, որ հեշտ դուրս են գալու։ Բարեբախտաբար, ի տարբերություն մեզ, որ իրենցից մի քանի հարյուր հազար բնակչությամբ բազմաթիվ բնակավայրեր էինք օկուպացված պահում 25 տարի շարունակ, իրենք մեզնից օկուպացրած որևէ բնակավայր չունեն՝ Արծվաշենը չհաշված»։
Իոաննիսյանն ասաց, որ ամիսներ առաջ առաջարկել է էվակուացնել Արցախի բնակիչներին և արժանացել քննադատության։ «9 ամիս առաջ ես առաջարկում էի Արցախի ժողովրդին էվակուացնել՝ Հայաստանի տարածքներից Ադրբեջանի դուրս գալու և ժողովրդին փոխհատուցում տալու դիմաց։ Դա վելի լավ տարբերակ չէր լինի՞։ Սա ավելի լավ սցենար կլիներ, բայց այն ժամանակ ինձ հռչակեցին դավաճան, թուրքի օրակարգ սպասարկողներ։ Ժամանակին ՀԱԿ-ն ասում էր՝ պետք է 7 շրջանները տաս՝ հակառակ դեպքում աղետ կլինի։

Իսկ հիմա ասում են՝ Կզլ Հաջիլին իմ հայրենիքն է։ Այստեղ մի քիչ խանդի տեսարան է ՔՊ-ի հանդեպ։ Իսկ այսօրվա քայլերթ անողների
նպատակները տարբեր են։ Ինչ-որ մի շրջանակ ուզում է գալ իշխանության։ Մի այլ շրջանակ ուզում է գալ իշխանության, որովհետև Ռուսաստանից իրեն զանգել ասել են՝ արի իշխանության, որ հետո վերադառնաս մեր ֆորպոստի կարգավիճակի։ Մի ուրիշ շրջանակ ուղղակի wishful thinking-ի մեջ է։ Եկեղեցին՝ նախ այս իշխանություններից շատ դժգոհ է, որովհետև, օրինակ Կաթողիկոսը կոմերցիոներ է։ Իր բիզնես շահը հակասում է իշխանության մոտեցումներին։ Նա զգում է, որ կարող է զրկվել իրեն ապօրինաբար տրված արտոնություններից։ Կաթողիկոսը մի շարք կոնկրետ բիզնեսների փրոմոուշնով է զբաղված։ Այդ մարդիկ կոմերցիոներներ են։ Նաև Ռուսաստանի ազդեցությունն է շատ եկեղեցու վրա և պետք չէ դա թերագնահատել։ Դա մենք տեսել ենք մի շարք հետխորհրդային երկրներում արված լյուստրացիայով։ Իրենց եկեղեցիները ԿԳԲ-ի կողմից բավականին խորը վերբովկա եղած կառույցներ են եղել, և այս առումով կա հիմնավոր կասկած, որ նույնը վերաբերվում է Հայ առաքելական եկեղեցուն, որովհետև նաև այն նարատիվները, որոբնք առաջ է տանում Եկեղեցին՝ մեկը մեկին բռնում են ռուսական նարատիվներին»։

Ըստ Իոաննիսյանի՝ այս անգամ ևս ընդդիմությունը՝ անգամ Եկեղեցու առաջնորդությամբ չի հաջողելու և վարչապետի թեկնածուի անհրաժեշտություն չի առաջանալու։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան