Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ասելու է «Ինչու՞ Ուկրաինային կարելի է պատերազմով վերցնել Խերսոնը, իսկ ինձ չի կարելի վերցնել Բաղանիս-Այրումը» ու աշխարհը, մեծ հաշվով, ոչինչ չի ասի. Իոաննիսյան

Ալիևն ասելու է «Ինչու՞ Ուկրաինային կարելի է պատերազմով վերցնել Խերսոնը, իսկ ինձ չի կարելի վերցնել Բաղանիս-Այրումը» ու աշխարհը, մեծ հաշվով, ոչինչ չի ասի. Իոաննիսյան
Հայաստան
14:23, 20 март 2024
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ամեն ինչ շատ պարզ է. Եթե Ադրբեջանը փորձի գրավել Ոսկեպարը կամ Ներքին Հանդը, ապա նրան դիմադրելու են հայկական բանակն ու միջազգային հանրությունը, քանի որ այդ բնակավայրերը Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված տարածքում են։

Եթե Ադրբեջանը փորձի գրավել Բաղանիս-Այրումը (չշփոթել հայկական Բաղանիս գյուղի հետ) կամ Խեյրիմլին, ապա նրան դիմադրելու է միայն հայկական բանակը, քանի որ այդ գյուղերը Ադրբեջանի տարածքում են։


Ալիևն ասելու է «Ինչու՞ Ուկրաինային կարելի է պատերազմով վերցնել Խերսոնը, իսկ ինձ չի կարելի վերցնել Բաղանիս-Այրումը» ու աշխարհը, մեծ հաշվով, ոչինչ չի ասի։


2022 թվականի սեպտեմբերի փորձը ցույց տվեց, որ միջազգային հանրությունն ու հայկական բանակը, միասին, կարողանում են ադրբեջանցիքին կանգնեցնել։ Ի տարբերություն 2020 ու 2023 թվականների պատերազմների, երբ միջազգային աջակցություն չկար։
Մենք պատրա՞ստ ենք 4 գյուղերի ավերակներ հանձնել Ադրբեջանին, որ Բաքուն տեղ չունենա մեր բանակի դեմ «լեգիտիմ» պատերազմ սկսելու համար։ 


Մենք պատրա՞ստ ենք միակողմանի զիջումների, որպեսզի մեր վրա ցանկացած հարձակում հստակ ու աներկբա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակում լինի և արժանանա միջազգային հանրության հակազդեցությանը։


Այո, այդ զիջմամբ բանակի լավ դիրքերը փոխարինվելու են նոր ու ավելի թույլ մարտական դիրքերով։ Կարող ենք հրաժարվել (պահանջել փոխադարձ զիջումներ, որոնք, ակնհայտաբար, չենք ստանա)։ Դա մեր, ՀՀ քաղաքացիներիս որոշելիքն է։