Կործանել եկեղեցին ու դառնալ կաթողիկոս
Քաղաքականություն
@bagramyan26-ը գրում է.
2021-ին Բագրատ սրբազանին այս անգամ քոչարյանականներն ասել էին՝ օգնիր մեզ հաղթել, կդառնաս Կաթողիկոս: Կարծես դա էլ չստացվեց: Հիմա նա երրորդ փորձն է անում՝ խառնակչություն հրահրելով Տավուշում: Հետևելով սոցցանցերում Եկեղեցու շուրջ գենեռացվող բացասական տրամադրություններին՝ ակնհայտ է, որ եպիսկոպոսների շրջանում այս աղետալի ընթացքը պետք է դադարեցնել և Բագրատ սրբազանին հեռացնել թեմական առաջնորդի պաշտոնից, այլապես հա՛մ պետությանն է վնասում, հա՛մ եկեղեցուն:
Ակնհայտ է, որ սկզբնական փուլում Գարեգին Բ-ն մոսկովյան տարբեր ուղերձներին ականջալուր լինելով Բագրատ սրբազանին արտոնել էր այս գործողությունը, բայց չի հասկացել, որ ԿԳԲ-ի գործակալն, ըստ մամուլի հրապրակումների, նրա տակից կարող է տանել կաթողիկոսկան աթոռը: Այս շշուկները արդեն պտտվում են Մայր աթոռի կուլիսներում և լուրջ խոսակցությունների տեղիք են տվել: Հիմա Կաթողիկոսն այսօր պետք է հանդիպի Բագրատ սրբազանի հետ ու կա՛մ արգելի ազգակործան նրա ընթացքը, կա՛մ ինքնակամ գահը հանձնի Բագրատին, չնայած այստեղ էլ դեմ են եպիսկոպոսները: Բոլորը լավ են հիշում, որ ժամանակին Բագրատ սրբազանը սնանկացրել է Կանադայի թեմը, որից հետո նրա եղբայրը ԱՄՆ-ում տաքսի ծառայություն է հիմնել, հավանաբար այդ գումարներով: Հետևաբար՝ ինքնակոչ Բագրատը շանս չունի, ուղղակի ժամանակի խնդիր է: