Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել և բռնի ուժով համբուրել

Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել և բռնի ուժով համբուրել
Հասարակություն
11:50, 07 май 2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 20-ամյա Անահիտ Ե․-ն և հայտնել, որ ապրիլի 29-ին ժամը 19։00-ին Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ, վատ զգալու հետևանքով զանգահարել է շտապօգնություն, որից հետո ժամանել է շտապօգնության բժիշկը, որը հետո իրեն է տրամադրել է իր անձնական հեռախոսահամարը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում  իրեն դիմի։

Մայիսի 4-ին ժամը 21։00-ին Անահիտ Ե․-ն զանգահարել է բժշկին և հայտնել, որ իրեն վատ զգում: Բժիշկը մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ իր սեփական ավտոմեքենայով, ապա Անահիտ Ե․-ին ավտոմեքենայի մեջ կատարել է ներարկում և միացրել է կաթիլային, որից հետո ըստ աղջկա՝ սկսել է «ձեռքերին ազատություն տալ» ստուգում կատարելու պատրվակով, բռնի ուժով համբուրել է իրեն, բժիշկը նաև թույլ չի տվել ավտոմեքենայից դուրս գալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։