Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տեսլա»-ի հետ բախման հետևանքով շտապ օգնության մեքենան կողաշրջվել է, բժիշկը՝ հոսպիտալացվել

«Տեսլա»-ի հետ բախման հետևանքով շտապ օգնության մեքենան կողաշրջվել է, բժիշկը՝ հոսպիտալացվել
Հասարակություն
10:26, 18 февраль 2024
Փետրվարի 17-ին՝ ժամը 23։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 հասեցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են Tesla մակնիշի (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1998 թ․) ավտոմեքենան և Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1960 թ․)․ վերջինս կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության բժշկին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել շտապօգնության ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։