Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել

Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել
Հայաստան
20:03, 10 июль 2022
Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Թաթուլ Մելյանն ու Հայկ Հովհաննիսյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատի դատական բժիշկը:  

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և ավագ քննիչ Կարեն Սահրադյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել:   Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր: