Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշցիները Բագրատ Սրբազանից պահանջել են դադարեցնել ակցիաները և հեռանալ

Տավուշցիները Բագրատ Սրբազանից պահանջել են դադարեցնել ակցիաները և հեռանալ
Հասարակություն
14:01, 04 май 2024
Մեր տեղեկություններով վերջին երկու օրերին Կիրանցի, հարակից գյուղերի ու Բագրատ Սրբազանի հարաբերությունները բավականին սրվել են։ 

Տեղացիները նրան ու Երևանից ժամանած ակտիվիստներին մեղադրում են իրենց առօրյա կյանքը տակնուվրա անելու, տեղացի երիտասարդներին տարբեր գործողությունների դրդելու, հետո իրավապահների առաջ մենակ թողնելու մեջ։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ, երբ Կիրանցից բերման էին ենթարկվում ակցիայի մասնակիցները՝ կազմակերպիչներից ոչ ոք տեղում չի եղել՝ ոչ Բագրատ Սրբազանը, ոչ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ոչ այլոք։ 

Գյուղացիները պահանջել են Բագրատ Սրբազանից և մյուս ակտիվիստներից՝ հնարավորինս արագ հեռանալ իրենց գյուղերից կամ անմիջապես դադարեցնել ակցիաները։ Ընդդիմադիրները գյուղացիներին խոստացել են կատարել իրենց պահանջը, միայն խնդրել են չհանրայնացնել, որ իրենք են պահանջել հեռանալ։ 

Բագրատ Սրբազանը և ՀՅԴ-ն որոշել են գյուղացիների պահանջով իրենց հեռացումը բրենդավորել որպես ակցիայի տեղափոխում դեպի Երևան, չի բացառվում նույնիսկ, որ քայլարշավ անեն, միայն թե մարդիկ չհասկանան, որ իրենց Տավուշից վռնդել են։