Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հասարակություն
13:41, 04 май 2024
Մայիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ  37-ամյա Վարդան Հ․-ի վարած, նշված խաչմերուկում շրջադարձի համար անշարժ վիճակում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկվածը Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով Մ․ Միրզոյանի որոշմամբ նախաձեռնվել  է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենանները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են մահացածի բջջային հեռախոսը։