Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին

Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին
Հասարակություն
21:25, 20 март 2024
Այսօր՝ մարտի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ ժամը 08:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է երեխային տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: