Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի մարզպետարանից հերքում են Ոսկեպարում հայկական դրոշը հանելու մասին լուրերը

Տավուշի մարզպետարանից հերքում են Ոսկեպարում հայկական դրոշը հանելու մասին լուրերը
Հասարակություն
13:17, 23 апрель 2024
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ Ոսկեպարում հայկական դրոշը հանվել է և տեղը բարձրացվել է ադրբեջանական դրոշը։

InfoPort.am-ը կապ է հաստատել Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ պարզելու լուրի իսկությունը։

Օրդյանը հերքել է տարածված լուրը ասելով, որ այն սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի։