Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սրանք գործակալներ են ու կատարում են երրորդ երկրի պատվեր․ Մելքոնյան

«Իրենց ամբողջ ցանկությունը այն էր, որ սահմանազատում ու սահմանագծում չարվի, ու հրահրում էին պատերազմ։ Շատ մարդիկ, որ հավատում էին, հետո հասկացան, որ սրանք գործակալներ են ու կատարում են մի երրորդ երկրի խնդիրներ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ շարժմանը։

Պատգամավորը նշեց, որ ցուցարարների հիմնական նպատակը իշխանափոխությունն է, սակայն նրանք ժողովրդի վստահությունը չունեն. «Սրանք իշխանափոխության խնդիր ունեն, չի լինելու դա, որովեհտև ժողովուրդը դրանցից զզվում է»։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում հարցին, որ եկեղեցականները խառնվում են քաղաքականությանը, պատգամավորը ասաց. «Ռուսաստանը հոգևորականների առաջ խնդիր է դրել, մինչ այդ ինքը բոլոր ուժերին փորձեց՝ 5-րդ, 6-րդ շարասյուներ։ Սա ռուսական ծրագիր է, ՌԴ-ն ուզում է այնպես անել, որ Հայաստան աշխարհն այստեղ վերանա։ ՌԴ-ն ամեն ինչ կանի դրա համար, հսկայական գումարներ կներդնի, մարդկանց է գործուղել այստեղ... Եկեղեցականները բարի լինեն՝ այդ սքեմները հանեն, մի հատ կուսակցություն բացեն ու մասնակցեն 2026թ. ընտրություններին. թող այդպես անեն։ 2018թ.-ից հետո եկեղեցին ժողովրդից հեռացավ։ Մեր ժողովուրդը հավատացյալ ժողովուրդ է ու տեսնում է՝ որտեղ ճշմարտությունն է, հենց այդտեղ էլ գնում է, ու մեր հոգևորականները իրենց այս  քայլերով վանում են ժողովրդին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան