Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
Պաշտոնական
22:50, 26 апрель 2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։

Այս մասին տեղեկանում ենք, ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշումից, թեկնածուների ցուցակում են Վահե Գրիգորյանը, Նորա Կարապետյանը և Վիգեն Քոչարյանը։