Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում. շահառուն Քոչարյանն է. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի՞նչ է նշանակում շարժումը օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»,- ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին:

«Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում, դա շատ ակնհայտ բան է:  Ինչո՞ւ պետք է Կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում, ընդ որում հիմա պարզ է այդ շարժման նպատակը, որովհետև շարժման խոսնակը դրա մասին հայտարարել է, ինչպես իրենք են ձևակերպում,  նպատակն է նախորդ իշխանությանը Հայաստանում իշխանության բերելը և ըստ ամենայնի նախորդ և նախորդ իշխանությանը »,- նշեց նա: