Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրված թեկնածուները

Հայտնի են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրված թեկնածուները
---
10:51, 26 апрель 2024
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը՝  ՀՀ վարչապետի այսօր ստորագրած որոշմամբ  հաստատվել է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով. 
 
1) Գրիգորյան Վահե 

2) Կարապետյան Նորա 
3) Քոչարյան Վիգեն

Այս մասին civic.am-ը տեղեկացավ կառավարության պաշտոնական  կայքից:   

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթ հայտարարելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ այս տարի լրանում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր, նախկին ՄԻՊ  Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Հայաստանում  թեկնածուների ընտրության համար երկու փուլ է նախատեսված եղել. առաջին փուլը  հաղթահարել ու հարցազրույցի փուլ էին անցել ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված «Մարտի 1»-ի գործով  պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Մարգարյանը, դատավորներ Նորա Կարապետյանը, Լիզա Գրիգորյանը, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։