Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական ցանկ

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական ցանկ
Սպորտ
22:02, 16 декабрь 2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում կանցկացնի ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն է․ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

ՀՖՖ Անդամների կողմից առաջադրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի 15 թեկնածու, որոնցից 14-ի թեկնածությունը հաստատվել: Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների և նրանց առաջադրած ՀՖՖ Անդամների ցանկը:

Ադամյան Անդրանիկ Աշոտի


«Կումայրի ՖԱ» ՀԿ

Առաքելյան Կիմ Վլադիկի

«Փյունիկ ՖԱ» ՀԿ


Առաքելյան Վլադիկ Կիմի

«Գանձասար ՖԱ» ՀԿ

Գրիգորյան  Քնարիկ Մկրտիչի

«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ

Հակոբյան Թաթուլ Աշիկի

«Դովեղ ՖԱ» ՀԿ

Ղարաբաղցյան Տիգրան Ռուբենի

«Արարատ ՖԱ» Հ/Ձ

Ղարիբյան Հասմիկ Նորայրի

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀՄԴ

Նավասարդյան Գոհար Դերենիկի

«Աչաջուր ՖԱ» ՀԿ

Նավոյան Բագրատ Սուրենի

«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ

Նիկողոսյան Արմեն Վոլոդյայի

«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Երևան ՖԱ» ՀԿ, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ

Շաբոյան Կարեն Նշանի

«Օնոր» ՍՊԸ

Սահակյան Արթուր Ռազմիկի

«Նոա ՖԱ» ՀԿ

Սարգսյան Դավիթ Տիգրանի

«Վան ՖԱ» ՀԿ

Վիրաբյան Տիգրան Գևորգի

«Շիրակ ՖԱ» ՀԿ

ՀՖՖ Ընտրական կոմիտեն իրականացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրվելու իրավունքի և համապատասխանելիության ստուգում։ Արդյունքում կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-ի ա) ենթակետը, կայացրել է որոշում՝ «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մարգարյանին թեկնածուների պաշտոնական ցանկում չներառելու մասին։