Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով եմ` իշխանությունը այս հաշվարկներն արել է ու հասկանում է, որ էդ 50 հազարի դիմաց մի կես մլն է կանգնած, որ լուռ կամ բարձրաձայն իրեն աջակցում է

Հուսով եմ` իշխանությունը այս հաշվարկներն արել է ու հասկանում է, որ էդ 50 հազարի դիմաց մի կես մլն է կանգնած, որ լուռ կամ բարձրաձայն իրեն աջակցում է
Քաղաքականություն
08:52, 06 май 2024
Տնտեսագետ Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե հիշում եք՝ 2021-ի ընտրություններից առաջ կազմակերպված հավաքին Քոչարյանը ավելի քան 30 հազար մարդ էր հավաքել, ավելի շատ քան Նիկոլը իր հավաքին՝ կարծեմ մի 20 հազար։ Մի առիթով էլ Քոչարյանը ասել է, որ եթե 50 հազար մարդ օրեր շարունակ փողոցները փակի, ապա ոչ մի իշխանություն չի դիմանա։ 

Սա նրա համար եմ գրում, որ չզարմանաք, եթե մայիսի 9-ին մի 50 հազար մարդ կարանան հանել։ Հաշվի առնելով իրենց ֆինանսական ու լրատվական ռեսուրսները, այս վերջի տարիների կատարած գեբելսյան քարոզչությունը, գումարած՝ Նիկոլին ատող Երևանի քաղքենիների մի մեծ բանակ՝ 50 հազար մարդ փողոց հանելը իրենց համար շատ մեծ խնդիր չէ (ուրիշ հարց թե դրանք քանի օր կդիմանան փողոցում մնալուն)։ 

Կարևոր է հիշել, որ 2021-ին 20 հազար մարդ Երևանում փողոց հանելով՝ Նիկոլը իրականում 690 հազարի կարգի աջակցություն ուներ, ու հիմա էլ նրա աջակիցների մեծ մասը լուռ է, զահլա չունի ագրեսիվ լաչառություններին արձագանքելու։ Ես նաև հուսով եմ, որ իշխանությունը այս հաշվարկներն արել է ու հասկանում է, որ էդ 50 հազարի դիմաց մի կես միլիոն է կանգնած, որ լուռ կամ բարձրաձայն իրեն աջակցում է։ Ու հուսով եմ, որ ոստիկանությունը պատրաստ է անհրաժեշտ գործողությունների՝ փողոցները բացելու համար։