Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը. Ալեն Սիմոնյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Միևնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծեց․ – «Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։

Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ դեռ որոշում չկա կմասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։

«Ազատության» ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանել էր․ – «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»: