Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել․ Ալեն Սիմոնյան

Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել․ Ալեն Սիմոնյան
Հասարակություն
11:46, 03 апрель 2023
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ հարձակման է ենթարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը: