Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը

Պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ
Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին
և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։
Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր
Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Էժեյին։
ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության
արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։