Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ հայերը Արշակ Կարապետյանին և Խաչիկ Ասրյանին դուրս են հրավիրել դահլիճից. նրանց չեն թույլատրել ելույթ ունենալ Ապրիլի 24-ին նվիրված միջոցառմանը

ՌԴ հայերը Արշակ Կարապետյանին և Խաչիկ Ասրյանին դուրս են հրավիրել դահլիճից. նրանց չեն թույլատրել ելույթ ունենալ Ապրիլի 24-ին նվիրված միջոցառմանը
Քաղաքականություն
13:00, 26 апрель 2024
Ապրիլի 24-ին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կայացել է Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ամենամյա միջոցառում, որը կազմակերպել է Ռուսաստանում հայերի միությունը։ Ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխնախարարի մակարդակով։

Միջոցառմանը հրավիրված չեն եղել Մոսկվայում բնակվող և Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող Արշակ Կարապետյանը, սակայն վերջինս Խաչիկ Ասրյանի հետ եկել են միջոցառմանը։ 

Civic.am-ի հավաստի տեղեկություններով՝ ընթացքում Կարապետյանն ու Ասրյանը ցանկացել են ելույթով հանդես գալ, ինչը նրանց չեն թույլատրել անել, որի պատճառով միջադեպ է տեղի ունեցել, ու վերջիններիս դուրս են հրավիրել դահլիճից։