Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեռ 2020-ին Վեհափառը ասաց՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը. Հիմա ո՞վ է Հայ եկեղեցու՝ ՀՀ վարչապետի թեկնածուն

Դեռ 2020-ին Վեհափառը ասաց՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը. Հիմա ո՞վ է Հայ եկեղեցու՝ ՀՀ վարչապետի թեկնածուն
Քաղաքականություն
22:35, 06 май 2024
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 44-oրյայից հետո մի առիթով գերիների խնդրով որոշեցի հանդիպել Գարեգին վեհափառին։ Անդրանիկ Քոչարյանի հետ էինք։ Ազգային ժողովից միասին գնացինք Մայր աթոռ։ Վեհափառի աջակցությամբ ու ներգրավմամբ գերիների թեկուզ փոքր խմբի ազատ արձակելու իրական հնարավորություն կար։  Այստեղ չեմ պատմի, թե վեհափառը ինչ պատասխանեց իր միջնորդությամբ գերիներին Բաքվի բանտից ազատելու հնարավորության մասին։ Վեհափառն արագ խոսակցությունը տեղափոխեց երկրում ծավալվող ներքաղաքական գործընթացների դաշտ։ Ասաց, որ գործող վարչապետը պետք է հեռանա և հաստատակամորեն պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը։ Նոր՝ արտահերթ ընտրությունների մասին վեհափառը ոչինչ չակնարկեց։ Դա 2020-ի դեմկտեմբերի սկզբին վեհի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումն էր։ 

Այդ հանդիպումից երեք տարի հետո, երբ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Բագրատ սրբազան Գալստանյանը հաղթական քայլում է դեպի մայրաքաղաք, վարչապետի պաշտոնի համար եկեղեցին ո՞ւմ թեկնածությունն է դիտարկում։ Քոչարյանը մնում է թեկնածուների ցանկում։ Ո՞վ է Հայ եկեղեցու՝ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Ժողովրդի՝ բազմության ձայնը որևէ կերպ ազդո՞ւմ է եկեղեցու որոշումների, դիրքորոշման վրա։