Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության վարչապետի թեկնածուն կլինի Թաթոյանը. MediaNews

Ընդդիմության վարչապետի թեկնածուն կլինի Թաթոյանը. MediaNews
Քաղաքականություն
16:33, 09 май 2022
Երևանի փողոցներում Արցախը փրկող ցուցարարներն անընդմեջ վարչապետ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, հայտարարելով, թե վարչապետի հրաժարականից հետո կազմելու են ինչ-ոչ ազգային համաձայնության կառավարություն, սակայն խոսք անգամ չկար, թե ով պետք է լիներ ընդդիմութան վարչապետի թեկնածԱրդեն իսկ բացահայտ է, որ ընդդիմադիրների՝ իշխանափոխության պահանջով այս ցույցերը ուղղորդվում են 2 անձանց՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջոցով, ովքեր անդադար պայքար են տանում, թե ով պետք է դառնա ընդդիմության լիդերը։ Սակայն վարչապետի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարծես համաձայնության են եկել։

MediaNews-տեղեկություններով Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կանչել են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին (ով հայտնի է նաև  որպես Ռիտա Սարգսյանի Թաթոյան) և զրուցել են վերջինիս հետ՝ առաջարկելով, որ վերջինս դառնա իրենց վարչապետի թեկնածուն։

Ի դեպ, MediaNews-ի տեղեկություններով այս մասին ընդդիմադիրները կհայտնեն այսօր՝ մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։