Կանանց ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում

Կանանց թիմերի միջև ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը։


Մրցաշարը տեղի կունենա 2028 թվականի հունվարի 5-ից 30-ը։


«Այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մրցաշարեր կազմակերպելու ԱՄՆ-ի փորձը, ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացվածությունը, ինչպես նաև երկրում կանանց ֆուտբոլի նկատմամբ շահագրգռվածության մակարդակը։ Մրցաշարի մասնակցության հնարավորություն կտրվի՝ հիմնվելով չորս տարվա ընտրական փուլի ընթացքում (որն ընդգրկում է 2024-2027 թվականներին ավարտվող մրցաշրջանները) իրենց համաֆեդերացիայի գլխավոր ակումբային մրցաշարում ակումբների գրանցած մարզական արդյունքների վրա, որպեսզի ապահովվի մրցակցության հնարավորինս բարձր որակ»,- ասված է հաղորդագրության մեջ։