Հայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի երիտասարդների հավաքականի ներկայացուցիչ Ռոմիկ Մելքոնյանը օղակների վարժության եզրափակիչում նվաճել է բրոնզե մեդալ։


Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:


Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը երկու գործիքների՝ ազատ վարժությունների և օղակների եզրափակիչներում նվաճել է արծաթե մեդալներ։


Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը ազատ վարժությունների մարզագործիքի եզրափակիչում նվաճել է արծաթե մեդալ։


Հայաստանի երիտասարդների հավաքականի ներկայացուցիչ Արման Ղուկասյանը նժույգ թափեր մարզագործիքի վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։