Հայաստանի երեք ծանրորդ կմասնակցի Դոհայի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին:


75 կգ` Գոռ Սահակյան- դեկտեմբերի 10, ժամը` 18:00
95 կգ` Արա Աղանյան - դեկտեմբերի 14, ժամը` 18:00
110 կգ` Գարիկ Կարապետյան- դեկտեմբերի 15, ժամը` 15:30


Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից սկսած մի շարք մրցաշարեր վարկանիշային են Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Այս մրցաշարում ևս 8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում: