Ինչու է Սահմանադրության նախագծում «հայ ժողովուրդ» ձևակերպումը փոխարինվել «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու է Սահմանադրության նախագծում «հայ ժողովուրդ» ձևակերպումը փոխարինվել «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» ձևակերպմամբ, և որ Հայաստանի ժողովուրդը քաղաքացիների ամբողջությունն է: 

«Պետք է հայ ժողովուրդը կոնկրետություն ունենա, որ ինքը լինի այս ամենի կրողը, իրավակարգի կրողը, պետության հիմնադիրը, որ օրգանական կապը պետության և ժողովրդի մեջ լինի. այս նպատակն է հետապնդում ամրագրումը, որ ժողովուրդը հիմնադիրն է ՀՀ-ի: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքն է ՀՀ-ի հիմնադիրը, որ իրենց շահերի կենտրոնը ՀՀ-ն է՝ անկախ նրանից՝ որ երկրում են բնակվում»,- պարզաբանել է Գալյանը: