Նոր Սահմանադրությամբ որ դեպքում պետությունը անձին կարող է զրկել քաղաքացիությունից. մանրամասնել է Սրբուհի Գալյանը

«Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, երբ շատ կոնկրետ դեպքերում պետությունը կարող է հնարավորություն ունենալ քաղաքացիությունից զրկել, մասնավորապես այդ դեպքը պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործությունն է, և քաղաքացիությունից զրկել հնարավոր է լինելու միայն դատարանի որոշման հիման վրա»:


Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։


Ըստ նախարարի՝ խոսքը հաստատված դեպքով կոնկրետ բնույթի պետության անվտանգության դեմ կամ սահմանադրական կարգի հիմունքների դեմ հանցագործություն կատարած լինելու մասին է, և սա բոլորովին իրավաչափ է:


Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում դատարանի որոշմամբ՝ թույլատրվում է քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։