Ջենսեն Հուանգի կարողությունը աճել է 30%-ով՝ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց մի քանի ժամ անց: Այս մասին են վկայում Forbes-ի տվյալները, որը առցանց ռեժիմով հետևում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների փոփոխություններին։
Forbes-ի հաշվարկներով՝ նոյեմբերի 4-ին
Հուանգի կարողությունը կազմել է 143.8 միլիարդ դոլար, ինչը 33.7 միլիարդ դոլարով
ավելի է նախորդ օրվա համեմատ։
Nvidia-ի ղեկավարի անձնական կարողության աճը
կապված է ընկերության շուկայական կապիտալիզացիայի աճի հետ։ Այն բանից հետո, երբ
հայտնի դարձավ, որ Հուանգը վերադառնում է գլխավոր տնօրենի պաշտոնին, Nvidia-ի արժեթղթերը
աճեցին 30%-ով։
Nvidia-ի գլխավոր գրասենյակում ընկերություն
վերադարձած տնօրենին դիմավորել են ծափահարություններով։ «Շնորհակալություն բոլորիդ
երկրորդ հնարավորության համար։ Երկրորդ անգամ ես ավելի լավ գլխավոր տնօրեն
կլինեմ»,- աշխատակիցներին ասել է Հուանգը։