Nvidia-ի տնօրենների խորհուրդը Ջենսեն Հուանգին վերականգնել է գլխավոր տնօրենի պաշտոնում

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Nvidia-ի տնօրենների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Ջենսեն Հուանգին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու մասին։


Հուանգը, որը Nvidia-ի համահիմնադիրն է և շուրջ 30 տարի անընդմեջ ղեկավարել է ընկերությունը, պաշտոնից հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 12-ին՝ անձնական հարաբերությունների շուրջ ծագած սկանդալի ֆոնին։


Ըստ հրապարակված տեղեկությունների՝ սկանդալը կապված էր ընկերության աշխատակիցներից մեկի, ինչպես նաև Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող Էլիս Հուանգ անունով կնոջ հետ նրա ենթադրյալ ռոմանտիկ հարաբերությունների հետ։


Ընկերության հայտարարության համաձայն՝ տնօրենների խորհրդի անդամները մի շարք հանդիպումներ են անցկացրել Հուանգի հետ և, համոզվելով նրա անկեղծության ու առաջնորդական հատկանիշների մեջ, միաձայն քվեարկել են նրան ընկերության նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններում վերականգնելու օգտին։ Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։


Հուանգը Nvidia-ի համահիմնադիրներից է և ընկերության բաժնետոմսերի խոշորագույն սեփականատերերից մեկը՝ շուրջ 3.61 տոկոս բաժնեմասով։


Նրա հրաժարականի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 12-ին՝ New York Times-ի հրապարակումից մի քանի օր անց։ Պարբերականի տվյալներով՝ Հուանգը արտամուսնական կապ է ունեցել ընկերության ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնող կնոջ հետ, որը ենթարկվում էր իրեն։


Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել նաև Էլիս Հուանգի հետ նրա ենթադրյալ կապի մասին։ Վերջինս կապված է Սինգապուրում գործող Megaspeed ընկերության հետ, որը կառավարում է տվյալների կենտրոններ և Nvidia-ից չիպեր է գնում։


New York Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Էլիս Հուանգին և, ըստ իրենց ունեցած տվյալների, պարզել, որ նա գործել է Չինաստանի կառավարության հանձնարարությամբ։


Նշենք, որ Էլիս Հուանգը Ջենսեն Հուանգի ազգականը չէ. նրանք պարզապես նույն ազգանունն ունեն։